Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է տեղի ունեցել. «Արմենպրես»

18-10-2019 15:49:39   | Իտալիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները հոկտեմբերի 18-ին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել, որն ուղեկցվել Է սեյսմիկ ակտիվության զգալի ուժեղացմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


Գիտնականների տվյալներով՝ 3,3 մագնիտուդով երկրաշարժը ժամը 03:06-ին (Երեւանի ժամանակով 05:06-ին) տեղի Է ունեցել իտալական Սիցիլիա կղզու արեւելյան ափի Կատանիայի նահանգում:
 
Ավելի ուշ հրաբխագետները
գրանցել են Էթնայի հերթական ժայթքումը: Այն բնութագրվել Է ոչ մեծ պայթյուններով եւ մոխրի հզոր արտանետումով, հրաբխային ռումբերով եւ շիկացած խարամի կտորներով: Քանի որ բոլոր այդ երեւույթները գրանցվել են մեծ բարձրության վրա, Կատանիայի միջազգային օդանավակայանի վարչակազմը կարգադրություն Է հրապարակել քաղաքի վրա օդային տարածությունը մասնակիորեն փակելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1164 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար