ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է. Tert.am

18-10-2019 13:18:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում գտնվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը: Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը, որն այս պահին գտնվում է ԱԱԾ շենքի հարևանությամբ:
 


Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հրայր Թովմասյանի հոր`Դարակերտ համայնքում գտնվող առանձնատուն էին այցելել Ազգային անվտանգության ծառայության քննիչները, իսկ այսօր ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության:
 
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը
ԱԱԾ աշխատակիցների՝ իր տնից հեռանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հարցաքննություն չի եղել, միայն հետաքրքրվել են, թե տան տանիքը երբ և ինչ միջոցներով է վերանորոգվել:
 
ԱԱԾ–ն չի պարզաբանել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են Հրայր Թովմասյանի հայր հրավիրվել ԱԱԾ։
 
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 754 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար