ՃՏՊ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

18-10-2019 10:53:44   | Հայաստան  |  Հասարակություն
«911» ծառայություն հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին  ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ
մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ  «Mitsubishi Carisma» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վարուժան Ս., ծնված 1956 թ.) բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը տեղում մահացել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 736 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար