Պառավաքարում ևս մեկ տան խնդիր կլուծվի

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

17-10-2019 16:31:54   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի նման, Պառավաքարը ևս հաճախակի գնդակոծությունների է ենթարկվել: Բնակավայրում կան հակառակորդի «ձեռագրից» տուժած կամ կիսակառույցից այդպես էլ ավարտուն տեսք չստացած շինություններ: Չիլինգարյանների տունը դրանցից մեկն է: Շենքի մի մասը քանդվում է հին լինելու պատճառով, իսկ մյուս՝ նոր հատվածը կիսակառույց է մնացել: 
 

83-ամյա Հրաչյա Չիլինգարյանը տան շինարարությունը նախաձեռնել է տարիներ առաջ՝ ձգտելով շենքի պայմանները հարմարեցնել ընտանիքի կարիքներին: Սկսած գործը, սակայն 90-ականներին ընդհատվել է պատերազմի, իսկ ավելի ուշ՝ ֆինանսական խնդիրների պատճառով: Տարեց տանտերը մտահոգված է զավակ
ների ապագայով. սահմանին ապրելու կենսափորձը հուշում է, որ հողին տեր լինելու համար կամքը կարևոր, բայց բավարար պայման չէ:    
 
Հոր գործն ավարտին հասցնելու պատասխանատվությունը ստանձնել է կրտսեր որդին՝ Հակոբը: Երկու անգամ ստացած վարկով, նրան հաջողվել է պահպանել ունեցածն ու տանիք կառուցել: Ավելին անել չի հաջողվել, սակայն հայրական տունը շեն պահելու՝ Հակոբի նպատակը հաստատուն է:   
 
«Ունեմ երազանքներ: Դրանիցի առաջինը կատարվել է. ամուսնացել եմ, ունեմ լավ կին: Այժմ երազում եմ զավակ ունենալու, հետո՝ կմտածեմ տունը վերջնականապես կառուցելու մասին: Գիտեմ, որ ընտանիքս պահելու համար շատ ջանքեր պիտի գործադրեմ: Ստիպված եմ լինելու ավելի երկար՝ մինչև երեկո աշխատել: Կնոջս հետ զբաղվում ենք հողագործությամբ: Մնալու ենք Պառավաքարում. hայրական տունը թողնել և ուրիշ տեղ ապրել չեմ ուզում»,-ասել է Չիլինգարյանների կրտսեր որդին՝ Հակոբը: 
 
«Ամուսնացել ենք մեկուկես տարի առաջ, բայց երեխա ունենալու մասին դեռ չենք մտածում. տան պայմանների բարելավման խնդիր պետք է լուծվի: Ուզում ենք, որպեսզի մեր երեխան մեծանա նորմալ պայմաններում: Երազում եմ ապրել գեղեցիկ տան մեջ և ունենալ շատ զավակներ», - ասել է Հակոբի կինը՝ Լիանա Մանուչարյանը:
 
Ընթացիկ տարին նորաստեղծ ընտանիքի համար հաջողվածներից է լինելու. մինչև տարեվերջ ավարտին կհասցվի տարիների՝ նրանց երազանքը: Ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրում: Տարիների գործընկերները կարևոր են համարում հեռավոր մարզերում և հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող ընտանիքներին աջակցելը:
 
«Ինձ ոգևորում է այն փաստը, որ սահմանին ապրող ընտանիքը, անկախ դժվարություններից և ունեցած խնդրից՝ ձգտում է մնալ իր ծննդավայրում ու շենացնել հայրենի հողը: Դա և՛ ուժեղ կամքի, և՛ անմնացորդ նվիրման հրաշալի օրինակ է: Այս ընտանիքին ուզում եմ տեղեկացնել, որ իրենց երազանքներն իրականանալու
են, պարզապես խախտվելու է դրանց հերթականությունը. տան երազանքն իրականություն կդառնա ավելի վաղ, ու նրանք կմտածեն մյուս երազանքի՝ զավակներ ունենալու մասին: Ուրախ եմ, որ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ համագործակցությամբ աջակցելու ենք ձեզ: Գուցե, աշխատանքային հագեցած ժամանակացույցի պատճառով չկարողանանք մասնակցել տան շինարարությանը, սակայն ձեզ հետ ենք», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Սահմանամերձ Պառավաքարում, Չիլինգարյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում ընդգրկված հինգ ընտանիքներից մեկն է:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 466 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար