Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցման էսքիզները կներկայացվեն հանրությանը

17-10-2019 15:53:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքներն ավարտման փուլում են: Էսքիզները շուտով կներկայացվեն հանրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշել է Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
 


«Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում: Այս մասին կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր
հետաքրքրությանն ի պատասխան հայտնեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան: Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները: Ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում»,-նշել է Իզաբելլա Աբգարյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար