ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը

17-10-2019 12:49:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց Ա.Աշոտյանը։
 


«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ   քննիչներն այցելել են Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակ եւ Սահմանադրական դատարան՝ քննչական գործողություններ
կատարելու։ 
 
ՀՔԾ-ից առայժմ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդում։ 
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել։
 
Հեղինակ` Սոնա Գեւորգյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 448 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար