«Թշնամի, թշնամի ասելով մեր բարեկամների թիվը չենք ավելացնի...». Կարեն Հովհաննիսյան

17-10-2019 12:07:35   | Հայաստան  |  Քաղաքական
Թուրքիայի Սիրիյաի հյուսիս փաստացի ներխուժումից հետո Հայաստանում մի տեսակ սրվել է պատմական հիշողությունների հետ կապված որոշակի դրվագներ:
 


Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած մասնակցությունից սկսած և վերջացած նրանց չվստահելուց:
 
Ասեմ, որ քուրդ ազգ, որպես այդպիսին գոյություն չունի, կան քրդական բազմաթիվ ցեղեր, տարբեր լեզվմտածողությամբ, անգամ իրար անհասկանալի բարբառներով, որոնց անգամ բարբառ չի կարելի համրել: Այդ ցեղերը նույնիսկ միմյանց են կոտորում հենց պատեհ առիթ է լինում, շատ ավելի թշնամի են , քան ասենք իրենց հավաքական
ընդհանուր թշնամու՝ Թուրքիայի , հետ : Երբ մտաբերում ենք մեր պապերի պատմածը, որ թուրքն ու քուրդն են ձեռք ձեռքի տված մեզ կոտորել, ապա պետք է նաև մտաբերենք այն հիշողությունը, որը կրկին մեր պապերն են մեզ պատմել, թե ինչպես են քուրդը ընկերները, հարևանները փրկել իրենց ՝ թաքցնելով գոմում, այգում և այլուր (Սա հենց տարբեր ցեղերի ներկայացուցիչ լինելու հանգամանքն է) :
Եվ մի բան էլ... Այո, մեզ 1915թ.-ին ցեղասպանել են, բայց ես չեմ ուզում միշտ ապրել զոհի, ցեղասպանվածի կարգավիճակով, ու ես կուզեմ, որ բոլորս էլ պատրաստ լինենք, ոչ թե ինչ որ երկրի կողմից Ցեղասպանության ընդնուման , կամ այդ բառը արտասանելու համար ծափահարության, այլ պարզապես իրական քայլեր անենք ներկա խաղացողների հետ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու համար... Թե չէ թշնամի, թշնամի ասելով մեր բարեկամների թիվը չենք ավելացնի...
 
Կարեն Հովհաննիսյան 
փորձագետ

 

 

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 416 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար