Ուղիղ. Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը



17-10-2019 10:59:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 23 հարց է, որից 17-ը չզեկուցվող են:
 


Չզեկուցվող հարցերի շրջանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին 2019 թվականին հատկացնել 19,000.0 հազ. դրամ: Նախագծի երրորդ կետը գաղտնի է:
 
Այլ նախագծերով նախատեսվում
է Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել ու անցկացնել: Կքննարկվի «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին,Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ նշանակելու մասին որոշման նախագծերը:
 
Օրակարգում են նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցերն ու շատ այլ հարցեր։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար