Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք մամուլի ազատությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

16-10-2019 17:03:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, 
Սիրելի՛ լրագրողներ,
 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարևորագույն գործում: 
 
Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման
գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ և վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 61-րդ հորիզոնականը:  
 
Հարգելի' գործընկերներ,
 
մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, և մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն: 
 
Մեկ անգամ ևս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ և անվտանգ գործունեություն: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 469 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար