Նունե Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի արժանացած Երևանի պարարվեստի քոլեջի սաներին

16-10-2019 16:38:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը  հյուրընկալել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին և քոլեջի սաներ Նարե Մարկոսյանին ու Րաֆֆի Գալստյանին, որոնք, արժանանալով Հանրապետության նախագահի մրցանակին, հնարավորություն էին ստացել վերապատրաստվել Մոսկվայի Մեծ թատրոնում:
 


ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Նարե Մարկոսյանը և Րաֆֆի Գալստյանը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ը Մեծ թատրոնում դիտել են բեմադրություններ, ինչպես նաև ներկա եղել փորձերին, ծանոթացել պարարվեստի գաղտնիքներին:
 
Հանրապետության նախագահի տիկնոջը փոխանցելով
իրենց տպավորությունները՝ նրանք նշել են, որ հնարավորություն են ունեցել նույն բեմում գտնվել հանրահայտ պարողների հետ, սովորել նրանցից և հիմա վերադարձել են նոր գիտելիքներով ու փորձառությամբ:
 
«Համոզված եմ, որ մեծ ապագա ունեք, և ձեզ մեծ բեմերում ենք տեսնելու»,-ասել է Նունե Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հանրապետության նախագահի հետ որոշել են նման մրցանակ շնորհել Երևանի պարարվեստի պետական քոլեջի ևս երկու սանի:
 
Քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել քոլեջի նկատմամբ ուշադրության և սաների համար ընձեռված հնարավորության համար՝ ընդգծելով, որ նման քայլերը ոգևորում են իրենց:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 478 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար