Կանխվել են դատապարտյալներին արգելված իրերի փոխանցումները

16-10-2019 14:45:36   | Հայաստան  |  Իրավունք
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից:
 


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ  հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ լվացարանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային 1 փաթեթ, որում եղել է թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 0.4 գր քաշով,
2 բաժին սպիտակ, փոշենման զանգված:
 
Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին: Հայտնաբերվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Նախորդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ն.-ին տեսակցության եկած մորը, որդու համար նախատեսված հողաթափի միջից հայտնաբերել են 40.000 ՀՀ դրամ և բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, իսկ գուլպայի միջից՝ հեռախոս:
 
Ըստ քաղաքացուհու բանավոր հայտարարության՝ վերոնշյալ արգելված իրերը ցանկացել է փոխանցել որդուն:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար