Հայ մամուլի հոբելյանին լրագրողները ծաղիկների խոնարհեցին Հարություն Շմավոնյանի հուշարձանին.«Արմենպրես»

16-10-2019 14:37:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Հայ մամուլի 225-ամյա հոբելյանի կապակցությամբ մի խումբ լրագրողներ և ուսանողներ ծաղիկներ դրեցին հայերեն առաջին պարբերականի` «Ազդարար»-ի հիմնադիր Հարություն Շմավոնյանի հուշարձանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր Մարտիկ Սարգսյանն ասաց, որ այսօր «Ազդարար»-ի հիմնական սկզբունքը հայապահպանությունն է և սփյուռքի կյանքի լուսաբանումը:
 

«Վերահիմնադրվելուց հետո «Ազդարար»-ը հրատարակվում էր Կալկաթայում: Այն տպագրել ենք հայերեն, անգլերեն, իսպաներեն ու արաբերեն: Այժմ հանդեսը լույս է տեսնում Հայաստանում: Չնայած մամոինւլում այսօր հեղափոխություն է, մենք շարունակում ենք պահպանել այն ավանդույթները, որոնք ունի հայ մամուլը: Մամուլն անկոտրում է և միշտ կծառայի հասարակությանը»,-ասաց Սարգսյանը:
 
Հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանի խոսքով` հայ մամուլի հիմքը, որը դրել է Հարություն քահանա Շմավոնյանը որպես «Ազդարար»-ի խմբագիր, շատ սկզբունքներով պահպանվում է մինչ օրս: Նա շեշտեց, որ «Ազդարար»-ը ազգային-ազատագրական գաղափարներ
տարածող հանդես է, այն նաև միտված է գրականության, արվեստի լուսաբանմանը:
 
«Այսօր մենք ոչ միայն հետ, այլև առաջ պետք է նայենք: Պետք է  կարողանանք մի կողմից գնահատել մեր մամուլի անցած ճանապարհը, մյուս կողմից նախանշել, թե ինչ զարգացումներ ենք տեսնում ԶԼՄ-ների ապագայի համար: Մեր օրերում երևան է եկել նոր տեխնոլոգիաներով հարուստ մամուլը, բայց անհրաժեշտ է պահպանել ավանդական մամուլի հիմունքները»,-ընդգծեց Երիցյանը:
 
Հարություն Շմավոնյանի քանդակի հեղինակ  քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն էլ պատմեց` երբ աշխատել է արձանի վրա, ձեռքի տակ Շմավոնյանի ընդամենը մեկ լուսանկար է եղել: «Լուսանկարում եկեղեցական մարդու կերպար էր:  Ուսումնասիրելով Շմավոնյանի կյանքն ու գործունեությունը` ցանկացա ընտանիք կորցրած մարդուն, որն իր նպատակը դարձրեց համայն հայությանը  արվեստի, մշակույթի մասին տեղեկություններ հաղորդելը, կերտել խորհրդավոր, մի փոքր տարօրինակ կերպարով»,-նշեց Թոքմաջյանը:
 
ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում
է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրը հրատարակվել է հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:
 
Ազդարարը լույս է տեսել Հնդկաստանի Մադրաս քաղաքում: Հանդեսի խմբագիրն է եղել քահանա Հարություն Շմավոնյանը: Այն հրատարակվել է մինչև 1796 թվականը: Դադարել է լույս տեսնել նյութական դժվարությունների պատճառով։
 
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 489 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար