Երկիր մոլորակը՝ արվեստի տեսանկյունից. ՆԱՍԱ-ն ցուցադրել է հարթավայրերի, գետերի և սառցադաշտերի ապշեցուցիչ արբանյակային լուսանկարները (լուսանկարներ).Tert.am

16-10-2019 12:31:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) և ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը համատեղ ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել են հարթավայրերի, գետերի և սառցադաշտերի՝ ապշեցուցիչ գույներով արբանյակային լուսանկարները, որոնք արվեստի գործեր են հիշեցնում, գրում է Daily Mail-ը:
 

Երկիր մոլորակն արվեստի տեսապակու միջով սկսել են
դիտարկել 2000-ականների սկզբից, երբ գիտնականները սկսել են գնահատել Երկիր մոլորակի լուսանկարների գեղեցկությունը:
 
Նախագծի հիմնադիր Ջոն Քրիստոֆերսոնը, խոսելով ծրագրի նպատակի մասին, հայտնել է, որ նկարները, ի սկզբանե, ցանկացել են ցուցադրել որպես արվեստի գործեր:
 
«Այնուհետև պատրաստվում էինք բացահայտել, որ դրանք իրականում Երկիր մոլորակի լուսանկարներն են»,- հայտնել է Քրիստոֆերսոնը:
 
Ստորև ներկայացված լուսանկարները ցույց են տալիս ոչ միայն լույսի ալիքների երկարությունը, որոնք տեսանելի են մարդու աչքին, այլև այն ալիքների երկարությունը, որոնք Landsat սենսորները հայտնաբերում են ինֆրակարմիր էլեկտրամագնիսական սպեկտրում, որն օգնում է ստեղծել գույների տատանումներ, ինչպես նաև ապահովում է հետազոտողների համար ավելի ամբողջական տվյալներ:    
 
Նախագծի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այս նախագծի շնորհիվ հասարակությունը կհասկանա արբանյակային պատկերների արժեք ու կարևորությունը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 546 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար