Վանաձորում կայացել է ինքնասպանությունների թեժ-գիծծրագրով սեմինար-ուսուցումներ

16-10-2019 11:20:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 2019թ․ հոկտեմբերի 15-ին Վանաձորի քաղաքապետարանում և Վանաձորի պետական համալսարանում ամերիկյան «Իմաստալից աշխարհ․ տագնապների հաղթահարման և կանխարգելման միությունը» (ՏՀԿՄ) Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի հետ համագործակցությամբ անցկացրեց «Ինքնասպանությունների կանխարգելման թեժ գիծ» թեմայով երկու սեմինար - ուսուցումներ։
 

      Մասնակիցներին ողջունեցին Վանաձորի քաղաքապետարանի Հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը և ՀՍԻԿ նախագահ Գևորգ Մանուկյանը։ Այնուհետև, Նյու Յորքից ժամանած ՏՀԿՄ նախագահ,  ՄԱԿ-ի Նյու - Յորքյան գրասենյակում ՀՍԻԿ գլխավոր ներկայացուցիչ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր,
դոկտոր Անի Քալաջյանը, դոկտոր Ջաստինա Մեդինան և ՏՀԿՄ աշխատակից Նանար Նագաշյանը մասնակիցներին ներկայացրեցին տագնապների հաղթահարման և ինքնասպանությունների կանխարգելման տեսական հիմնադրույթները և ծանոթացրեցին որոշակի գործնական քայլերի, վարժությունների։ Նպատակն է՝ Հայաստանում հիմնել ճգնաժամային կառավարման և ինքնասպանությունների կանխարգելման հանրային ծառայություն, որն անվճար, շուրջօրյա աջակցություն ցույց կտա շահառուներին։  Նախատեսվում են ծառայությունում ընդգրկվել ցանկացող կամավորների վերապատրաստումներ հայաստանյան և ամերիկյան բարձրակարգ հոգեբանների մասնակցությամբ։ 
 
     Սեմինարներին մասնակցեցին շուրջ 80 մասնագետներ տարբեր ոլորտներից՝ հոգեբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, Լոռու մարզի դատախազության, ոստիկանության աշխատակիցներ, Վանաձորի ԲՈՒՀ-երի դասախոսներ և ուսանողներ։
   
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նաիրա Ավետիքյանին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 452 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար