Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Ալիևին

11-10-2019 13:06:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշգաբադում՝ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների նիստի ժամանակ, պատասխանել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում Գարեգին Նժդեհին ֆաշիստ է անվանել և նշել է, որ նրա արձանը շարունակում է կանգնած մնալ Երևանում:
 


Փաշինյանը նշել
է, որ Ալիևի ելույթը պատմության խեղաթյուրում է և անհարգալից վերաբերմունք ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:
 
Վարչապետը նշել է, որ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Ադոլֆ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել պատերազմի ժամանակ, իսկ նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր:
 
Փաշինյանը նշել է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, Հայոց ցեղասպանության դեմ, և  1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհը, բազմաթիվ ռուս սպաների հետ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատված:
 
Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Խորհրդային շատ գործիչներ են մահացել այդ բանտում, Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք կարծում ենք, որ նրանք, ովքեր դատապարտվել են 37-50-ական թվականներին, բոլորն ազգի թշնամի՞ են: Եթե այդպես է, ապա բազմաթիվ ականավոր գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքն ավարտել են բանտում: Բայց դա չի նշանակում, որ մենք այդ ամենը պետք է իբրև փաստ ընդունենք»,- ասել է նա:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 704 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար