«Մեզ հետ սպառնալիքի լեզվով մի խոսեք. հերոսների հարցում էլ կար ընտրություն` մեկին կուլ տալու, մյուսին` աստվածացնելու». Արթուր Հայրապետյան

10-10-2019 17:53:10   | Հայաստան  |  Հասարակություն
Ռազմահայրենասիրական դիրքերից` գլխիս լոլոներ չկարդալ..
 


Էն ֆիդայինների տեսակը, որ ժամանակին հայրենիքի "թիկունքը" թալանում էին, փոխշահավետ դիրքերից արժանանում գեներալի կոչումների, մի մտավորական չգտնվեց, որ ասեր` դրանց ի՞նչ կոչում։ Չէ մի չէ՝ հերոս.. ու էդ բռակ-ֆիդայի-պաշտոնյա-դեպուտատները ինչ ուզում անում էին` դիրքավորվում "ապահով" միլիարդների մեջ, ու ծպտուն հանող չկար, որովհետեւ "սրբապղծություն" կլինե՞ր, որ ասեին` "հերոսնե՛ր", ձեզ էս շքեղ մեքենաներն ու կալվածքները, որտեղի՞ց, երբ ազգը ծայրահեղ աղաքության, արգագաթի ճանապարհը բռնած, գնում է.. չէ՛, ամեն մեկն իր բաժինն ուներ.. ֆիդայի-հերոսների թիկունքը ապահով էր, որովհետեւ "միակ տղամարդու" դեմն առնող չկար, որովհետեւ հերոսների հարցում էլ կար ընտրություն` մեկին կուլ տալու, մյուսին` աստվածացնելու.. ու տարիներով ժողովուրդ են բթացնել, թե Քոչարյան Ռոբերտը իր ծանր տեղից ելել, եկել է ու Հայաստանի Հանրապետություն սարքել։ Բա մի մտավորական չկա՞ր, որ ասեր` այ նախամարդ հիշեցնող տեսակներ, ձեր շեֆերի համար դուք կոճակ սեղմող ու զոնթիկ պահող եք աշխատել.., հա, բա՛ "հերոսներին" ինչպե՞ս կարելի է նվաստացնել։
Բա մեկդ չկա՞ր ասեր, դուք էս ինչ եք ապրել, որ` ոսյալ-լակեյները շատ խիստ դեմքով զուգարանի դուռն են բացում, որ "երկրապահ"-ի միակը` հետեւներիդ ձեռք չտար ու դա համարվում էր՝ "տղամարդկություն", չէ~, հերոսություն։ Ու դրանք իրենց իմացած պետքարանում պետք է պետքերը
հոգային, որ ձերոնցով ախ քաշեիք.. ու հայրենիքին մատուցած ծառայությունների համար, հերթական մեդալը դոշներին կախ տայիք: Ու էդ "հերոս"-ները, որ յանի շենացրել են մեր հայրենիքը, մինչեւ այսօր, ինչ ուզեն կարող են ասել, ավելին` սպառնալ, բայց մենք իրավունք չունենք "հերոսի" դեմքին ասելու` մի' արա.. փոխարենը՝ մի բերան խոսա էն արտաքին թշնամու մասին, որ ականջները սրած, սպասում է հարմար պահի, թե՞ հազիվ ներքին խժդժություններ հրահրելու փորձ ունեք, որ ձեր անձնական հաշիվները առաջ գցեք ու թշնամիներին լսելու տաք։
Ժողովուրդը կոտկախ չի, որ հա խոնարհվի ձեր առաջ, ոչ էլ էն տարիներով խեղճն ա մնացել, որ բամփ ստանա գլխին.. իշխանությունը փոխվեց, բայց մինչեւ հիմա քոչարյանական թեւը կախ է ընկել ժողովրդի վզից, թե պետությունը մենք ենք սարքել, մենք էլ ո՞վ ենք, որ ասենք` չէ, հարգող չենք "հերոսներին", անշնորհակալ ենք, որ ասում ենք` մեզ հետ սպառնալիքի լեզվով մի խոսեք։ Բա ո՞ւր են էն մտավորականները, որ Քոչարյան "հերոս" են կերտել ու անխնա "հերոս"-ի համար դոշ են ծեծում, բայց սպառնալիքների լեզուն կուլ տալիս` ծպտուն չեն հանում։
Իհարկե՛, դուք եք "սարքել" մեր երկիրը, որ մինչեւ հիմա անդունդից դուր քաշել չի լինում, ու ձեր ավազակապետություն հիմնած դեմքերով էլ փորձում եք մինչեւ այսօր վախեցնել ՀՀ քաղաքացուն, հետն էլ հարգանք պահանջողի դերում, ձեր մասին եք հիշեցնում, որ այսօրվաններդ "հերոս" չհարգող եք, ավելին` "հերոս" սպանող։ Քանի դեռ ձեր մտածողությունն ու դերը կարեւորում եք ու փորձում դավադիր քայլերով պառակտել ժողովուրդներին, հետն էլ` հայաստանցի ու արցախցի ժողովուրդ անվանել, տակից` իրար դեմ հանել, Հայաստան պետությունը, որ նաեւ Արցախի պետություն է` 21-րդ դար չի հասնելու, ու եթե այդ ամենի վերջը տալ չհաջողվի, ու էդ նմաններին չեզոքացնելու հնարավորություն չունենանք` վերջը կուլ ենք գնալու ահաբեկչությանը.. ու մենք հա` դրսի ու ներսի թշնամիներով շրջափակված` բամփը գլխներիս ապրելու ենք..
 
Հ.Գ. մերժվածները մանիպուլյացիաների հաշվին իրենց ողջ զինանոցը առաջ են գցում, որից ո'չ իրենք են օգտվելու, ո'չ ներկայիս իշխանությունները, իսկ թե ինչու այս ամենի մասին ներկա իշխանությունները գնահատական չեն տալիս, որպեսզի ճշմարտությունը,
որ բացարձակ արժեք է'` մնա, չեն կարող ասել։
Քոչվորասերժական ռեժիմի կեղծ ագիտպրոպագանդայի ազդեցության տակից դուրս գալ չցանկացող զանգվածի համար միեւնույն է', ով կտա, որ ուտի, որովհետեւ տարիներ շարունակ դրանք սկզբունքն ու ճշմարտությունը թաղել են խոր փոսի մեջ, հետն էլ իրողությունները ներկայացրել իրենց ուզածով, որովհետեւ մուրճն էլ, ճիպոտի ծայրն էլ իր կարեւոր դերն է ունեցել.. բայց այլեւս տեղ չկա խորճկելու այդ ամենը, պետք է մերժվածներին եւ ոչ միայն ներկայացվի` Արցախի խնդրի կաղ ընկալումների մասին.. սկսած այն ծեծված թմաներից, որ իրական հող հանձնողները, խոսում են` հող չհանձնելու մասին ու իրենց սրբացնում, որ ծափ տվողների պակաս չունենան.. Իսկ այդ ամենին չի անդրադառնում իշխանությունը եւ դա ցույց է տալիս, մերժվածների` թվացյալ "հաղթ" լինելը։
 
Արթուր Հայրապետյան
 Լրագրող

 

 

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1711 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար