ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տրանսպորտային ոլորտի զարգացման հնարավորությունները

09-10-2019 17:39:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին:
 
Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական
քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների ներպետական և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին հարցադրումները, ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
Նախարար Պապիկյանն առաջարկել է ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգելու և այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ բանակցություններ վարել արտասահմանյան կազմակերպությունների հետ, հասկանալ նրանց՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ ունեցած հետաքրքրությունների շրջանակը, համագործակցության հնարավորությունները:
 
Նախարարի խոսքով թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախատեսվող առողջացման միջոցառումներն իրականացնելիս անհրաժեշտ է որպես ելակետ չընդունել առկա իրողությունները և ներկայացնել հավակնոտ գաղափարներ:
 
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ տրանսպորտի ոլորտի զարգացմանը միտված ռազմավարության մշակման և իրականացման քայլերը շարունակական բնույթ են կրելու և վերջնարդյունքում հանգեցնելու են ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 501 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար