Արմեն Սարգսյանն ընդունել է IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահներին

09-10-2019 17:02:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին:
 
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է,
որ Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին՝ հաշվի առնելով առկա ներուժը: Նա պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել ոլորտում իրականացվող ծրագրերին ու նորարարական նախաձեռնություններին՝ նշելով, որ ապագան կապված է դրանց հետ:
 
IEEE Computer Society-ն համակարգչային ինժեներիայի և ծրագրավորողների համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 81 հազար անդամ ողջ աշխարհում: Ամեն տարի այն կազմակերպում է համաժողովներ, իրականացնում կրթական ծրագրեր, հրատարակում ոլորտին առնչվող տարբեր նյութեր:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 480 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար