3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը ՄԻՊ աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը



09-10-2019 16:36:33   | Հայաստան  |  Իրավունք
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը 3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումն իրեն վերապահելու հարցում։
 


Մասնավորապես, ընտանիքը ստացել է 3-րդ երեխայի ծննդյան նպաստի մի մասը՝ 500.000
դրամը: Նպաստի մյուս մասի՝ 500.000 դրամի տնօրինումը, ըստ փաստաթղթերի, պատկանել է երեխայի հորը:
 
Ամուսնալուծությունից հետո, գումարի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը:
 
«Ամսական մաս-մաս փոխանցվող գումարն ինձ հնարավորություն է տալիս երեխայիս առաջնային կարիքները հոգալ»,- ասում է Մարինե Ավալյանը:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 514 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար