«Պատերազմներում թրծված զինվորականները գործ չպիտի ունենան քաղաքականության մեջ». Տիգրան Արեգունի

09-10-2019 16:08:07   | Հայաստան  |  Հասարակություն
Վերջապես լսեցի Վիտալի Բալասանյանի հարցազրույցը։
 


Ամենայն հարգանքով Արցախյան պատերազմում նրա ունեցած ավանդի նկատմամաբ, այնուամենայնիվ շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ նա հաստատում է այն միտքը, որ պատերազմներում թրծված զինվորականները գործ չպիտի ունենան քաղաքականության մեջ։ Եվ ամենամեծ
վտանգը դա նրա կողմից Արցախը Հայաստանի Հանարապետությանը հակադրելու միտումն է։ Համոզված եմ դա մեծ ազդեցություն չի կարող ունենալ հայության այս կամ այն հատվածի վրա, դա միայն Արցախի ներկա վերնախավի տրանսֆորմացման և ինքնամաքրման վրա է ազդելու, բայց այնուամենայնիվ՝ սիրուն չի։ Հուսանք Արցախի հայությունը ճիշտ հետևություններ կանի և իր կարծիքը կարտահայտի եկող գարնանը կայանալիք ընտրություններում։
 
Կարծում եմ Արցախում պիտի ձևավորվի փաստացի և իրավականորեն ՄԻԱՑՄԱՆ Գործն առաջ տանող վերնախավ։
 
Արցախը Հայաստան է և վերջ։
 
 
Տիգրան Արեգունի

Ծրագրավորող

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 508 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար