Կարեն Վարդանյանն առաջին հայն է, ով արժանացավ «Eminent Persons Award» մրցանակին

09-10-2019 14:39:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից ստացել է «Ականավոր մարդկանց մրցանակ» («Eminent Persons Award») ՝ արձանագրելու նրա  երկարամյա անգնահատելի ավանդը հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:
 


Այս հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտոն Սերֆը:
 
ՏՏ ոլորտում Կարեն Վարդանյանի 30-ամյա գործունեության արդյունքում իրականացվում են մի շարք աչքի ընկնող ու արդեն հիմնարար դարձած
նախագծեր, ինչպիսիք են ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցհանդեսն ու «Արմաթ»  կրթական նախագիծը։ Վերջինիս շնորհիվ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
 
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն ամեն տարի անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրն է: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը։ Երևանում համաժողովին մասնակցում է ավելի քան 4000 մասնակից 70 երկրից։
 
ԱՏՁՄ Հանրային կապեր
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 471 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար