«Հայրենիքը անհատները չեն, որ նրանց սիրել կամ չսիրելով ազգակործան հայտարարություններ անեք». Թամարա Խոյեցյան

09-10-2019 12:08:04   | Հայաստան  |  Հասարակություն
Հայե՜ր, էս ինչ ենք անում․․․
Էս ի՜նչ <ուտել> ենք սկսել իրար՝ էլ ղարաբաղցի․․․էլ հայաստանցի․․․Չեմ հասկանում եթե պիտի նորից մեկ ազգի երկու հատվածն իրարից տարանջատեինք, ապա ինչի համար էր էսքան տարիների մեր տառապանքը, մեր երեխաների արյունը․․․
Ուշքի՛ եկեք, դեն գցեք էդ ատելությունը , սկսեք մի քիչ պետականամետ, ազգամետ մտածել․․․
Վիտալի Բալասանյան և նրան աջակցողներ, Հայրենիքը անհատները չեն, որ նրանց սիրել կամ չսիրելով ազգակործան հայտարարություններ անեք․․․
Հայրենիքն ավել լայն հասկացողություն է։
Քաղաքակիրթ պայքարի շատ ձևեր կան, որոնցով կարող եք ձեր դժգոհությունն այս կամ այն հարցի շուրջ հայտնել, իսկ անմտածված հայտարարություններով թշնամու ջրաղացին ջուր ավելացնելը, անբարոյականություն և դավաճանություն է․․․
 


Խոյեցյան          
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1219 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար