Ամուլսարը կորցրեց իր հզոր պաշտպաններից մեկին ․․․

Մահացել է էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանը

09-10-2019 07:50:29   | Հայաստան  |  Նշանավոր հայեր
 


66 տարեկան հասակում ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն,  երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանը: Այս մասին հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
 
Գիտության մեջ ունեցած նվաճումների և հասարակական ակտիվ գործունեության համար Արմեն Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային   Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի
Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «Անանիա  Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013):
 
Արմեն Սաղաթելյանն ավելի քան 180 գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության և 6 ուսումնական, գիտամեթոդական ձեռնարկների: Նա եղել է  գիտական աշխատությունների և ժողովների 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով «Էկոլոգիական բացատրական բառարանի» երկու հրապարակումների գլխավոր խմբագիր։
 
Նոյյան Տապանի հետ ունեցած մի շարք հարցազրույցներում եւ հեռուստահաղորդումներում Արմեն Սաղաթելյանը հստակ զգուշացնում եւ գիտականորեն հիմնավորում էր Ամուլսարի հանքի  շահագործման պարագայում Հայաստանին սպառնացող վտանգների մասին, եւ գտնում էր, որ որ մի դեպքում չի կարելի թույլ տալ այդ հանքի շահագործումը։
 
Նոյյսն Տապանի աշխատակազմը իր խորին ցավակցություններն է հայտնում Արմեն Սաղաթելյանի հարազատներին եւ մտերիմներին։
Նոյյան տապան   -   Նշանավոր հայեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1425 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար