Ձեզ համար քոռ կոպեկի արժեք չի ունեցել մարդու կյանքը.. ու ես պետք է խղճամ ձեզ. Արթուր Հայրապետյան

08-10-2019 15:42:13   | Հայաստան  |  Հասարակություն
Բա մեր առողջության մասին ով է մտածում։
 


Մեր չապրած տարիների, մեր կոր
ցրած առողջության, մեր հայրենակիցներին տնավեր դարձրած, անտունների մասին ով է մտածելու.. թե ձեր արյունը, մեր արյան գույնի հետ կապ չունի.. չունի, բայց երբ վերադարձնեք մեր առողջությունը, միգուցե խղճամ ձեզ, երբ վերադարձնեք այն անմեղ մարդկանց, որոնց սպանեցիք, միգուցե խղճամ ձեզ, բայց չէ, չեք կարող, որովհետեւ չգիտեիք, որ կգա օրն ու բարին.. գիտեիք հավերժ եք, թե անմեռ..
Ու ես պիտի էդ "հիվանդոտ" տղերքին խղճամ։ Քանի հիվանդ երեխա է մահանում Հայաստանում, որ ծնողը գումար չունի վիրահատության.. բայց ազգովի իրար ենք խառնվում, փող հավաքում.. ծերերը հնար չունեն ապրելու, բերանները ատամ չկա, ու էս հիվանդոտներին թվում է', ես իրենց պետք է խղճամ։ Քանի երեխայի վիզ եք ծուռ թողել, քանի մարդու տնավեր դարձրել, ձեզ համար քոռ կոպեկի արժեք չի ունեցել մարդու կյանքը.. ու ես պետք է խղճամ ձեզ։ Մի հատ էլ արտերկրում բուժվելու համար եք իրար խառնվել։ Աստծու գործերը անքննելի է` կթողնի, թե կառնի, չգիտեմ, բայց դուք ձեր կենդանության օրոք պետք է պատասխան տաք ու ձեր մարմնի վրա զգաք, ինչ բան է հիվանդ լինելը։
 
Արթուր Հայրապետյան 
լրագրող

 

 

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2131 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար