Դաշնակների ցուցումը դատախազին. Հայկ Ստեփանյան

08-10-2019 15:11:30   | Հայաստան  |  Հասարակություն
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ...
 

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾՈՎ
Հայելի.ամ կայքի միջադեպով, հանգստյան օրով Գլխավոր դատախազի ցուցումով մեր նկատմամբ հարուցվեց քրեական գործ,որով էլ ներգրավվեցինք որպես կասկածյալ:
Ակնհայտ էր, որ Գլխավոր Դատախազը կատարում էր նախկին հանցավոր ռեժիմի պատվերը;
Այս վարկածը ավելի հիմնավոր դարձավ, երբ ուսումնասիրեցինք Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջը:
Էջում հրապարակված է ՀՅԴ կառկառուն ներկայացուցիչներ Բագրատ Եսայանի և Գեղամ Մանուկյանի ստատուսները և Գլխավոր Դատախազի խորհրդականի արձագանքները դրանց:
Առավել հատկանշական է ստատուսների,արձագանքների ժամանակագրությունը և ՀՅԴ ներկայացուցիչների Գլխավոր Դատախազի խորհրդականին դիմելաձևը:
Այսպես
Bagrat Yesayan
5 октября в 18:30 ·
Gor Abrahamyan էսօրվա հարձակումը Հայելի ակումբի վրա Քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմ է պարունակում։ Այլ հոդվածներով նախատեսված հանցագործությունների մասով հանցակազմի առկայությունը կարող է պարզվել քրեական գործի կարուցումից հետո, նախաքննության ընթացքում։
Սա կարող ես ընդունել որպես պաշտոնական հաղորդում և փոխանցել գլխավոր դատախազին։
ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանի գլխավոր դատախազին ուղղված այս ցուցումին Գոռ Աբրահամյանը. Ընդամենը 28 րոպե անց պատասխանում է հետևյալ հրապարակմամբ՝
Gor Abrahamyan
5 октября в 18:58 ·
"Հայելի" ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։
Բայց դե դաշնակների քունը չի տանում, մեզ մեղադրանք առաջադրելու գործով, այդ պատճառով դաշնակ Գեղամ Մանուկյանը արդեն գիշերը ժամը 01;31-ին կրկին իր մտահոգությունն է հայտնում Գոռ Աբրահամյանին, Գլխավոր Դատախազի կողմից իրենց ցուցումի կատարումը ձգձգելու մասով:
Гехам Манукян
6 октября в 01:31 ·
Gor Abrahamyan ջան։ Օրը լուսանում է։ Նստած սպասում եմ երեկվա հարձակման նախնական ուումնասիրության արդյունքին։ Հանցակազմ չկա՞։ Իմանանք, քնենք։
Գեղամ Մանուկյանի սույն հարցադրմանը Գոռ Աբրահամյանը, որպես զեկույց ժամը 16:10-ին տեղադրում է հանձնարարության կատարման մասին տեղեկատվություն:
Gor Abrahamyan
6 октября в 16:10 ·
Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Փաստացի Ադրբեջանական քարոզչություն իրականացնող Հայելի.ամ կայքը գտնվում է դաշնակների հովանու ներքո:
Հարկ է նաև
արձանագրել, որ անկախ հեղափոխության հաղթանակից, դաշնակները ամբողջովին վերահսկում են Գլխավոր Դատախազությունը, ընդ որում բացահայտ, համացանցի միջոցով ցուցում տալով Գլխավոր Դատախազին և վերջինս հլու հնազանդ կատարում է դրանք:
Հարկ է նաև փաստել, որ ըստ նամակագրության, դաշնակները Գլխավոր Դատախազին տվել են ևս մեկ ցուցում ՝ նախաքննության ընթացքում վերաորակել մեղադրանքը և առաջադրել ավելի ծանրը:
Կարծում եմ մեկնաբանությունները ավելորդ են:
 
Հ.Գ
Հայտարարության կարգով
Սա ՄԵՐ ԵՐԿԻՐՆ է , ոչ մի ադրբեջանական վիժվածք չի կարող անարգել զբաղվել մեր երկրում ադրբեջանական քարոզչությամբ՝ պետական դավաճանությամբ, իսկ ինչ վերաբերվում է առերևույթ պետական դավաճաններին հովանավորող,մինչ օրս դաշնակների ցուցումը կատարող գլխավոր դատախազին, ապա նա պետք է հեռանա և դատապարտվի, առերևույթ պետական դավաճանությանը օժանդակելու փաստով:
 
ընթացքում։ Սա
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար