Վալերի Օսիպյանն ազատվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից

08-10-2019 15:03:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
 


Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված
է որոշման մեջ:
 
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակվեց 2018 թվականի մայիսի 10-ին, այս տարվա սեպտեմբերի 18-ին՝ վարչապետի որոշմամբ, սեփական դիմումի համաձայն՝ ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից:
 
Նույն օրը վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վալերի Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ՝ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 575 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար