Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

18-09-2019 17:27:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում ռազմավարական զորավարժությունների անցկացման հետ կապված հարցերին:
 


 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են,որ  երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել
շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ զորավարժությունների պատշաճ մակարդակով կազմակերպման եւ դրա հետ կապված բոլոր հարցերի լուծման ուղղությամբ:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար