Մոտ ժամանակներս մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում. Ադրբեջանի Պաշտպանության նախարարը՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

18-09-2019 16:45:04   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը
aravot.am Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը:
 


Ադրբեջանցի նախարարը հանդես է եկել ռազմատենչ հերթական հայտարարությամբ: «Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ: Կարծում
եմ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է  Ադրբեջանի ՊՆ նախարարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Հասանովը նման հայտարարությամբ հանդես է եկել Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա: Նա նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 659 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար