Աննա Հակոբյանը Յարոսլավլում կմասնակցի Անկախության 28-ամյակին և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

18-09-2019 16:18:44   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 19-ին Յարոսլավլի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական պետական ակադեմիական թատրոնում ներկա կգտնվի Հայաստանի անկախության 28-ամյակին և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
 


Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանը կմասնակցի նաև Յարոսլավլի նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս
Վահագն Խաչատրյանի անունից տրվող հանդիսավոր ընդունելությանը: Միջոցառման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հյուրերին կներկայացնի հիմնադրամի գործունեությունը, նախագծերն ու կատարված աշխատանքները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 386 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար