Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

18-09-2019 16:07:27   | Հայաստան  |  Տնտեսություն
 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և
Արման Հովնանյանն ընդունել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խորհրդատվական ծրագրերի ղեկավար Դամիեն Շիլսի գլխավորած պատվիրակությանը։
Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախարարության և ՄՖԿ-ի միջև տարբեր ուղղութուններով տարվող աշխատանքների համար և մի քանի դիտարկումներ արել ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։
 
ՄՖԿ խումբը ներկայացրել է խորհրդատվական ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև տնտեսության ոլորտային ուսումնասիրությունների իրավիճակը։ ՄՖԿ  կողմից համապատասխան ճյուղային վերլուծություններ են իրականացվում գյուղատնտեսության, զբոսաշրջության և բարձր տոխնոլոգիաների ոլորտում ներդրումներ ներգրավելու վերաբերյալ։
 
Կողմերը քննարկել են զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման ուղեղույց-ձեռնարկի շուրջ աշխատանքների ավարտական փուլը։ Քննարկում է ծավալվել նաև ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ։
 
Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետներն իրենց դիտարկումներն են ներկայացրել ներդումներին առնչվող իրավակարգավորումների վերաբերյալ, մասմավորապես պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական փաթեթի և օտարերկրյա ներդրումների օրենսդրական շրջանակի վերաբերյալ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումների աջակցման բարելավմանը և ինտիտուցիոնալ փոփոխություններին առնչվող հարցեր։
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 389 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար