Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի մեկնարկը

18-09-2019 12:44:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ԵԽ աջակցությամբ իրականացվող Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը և բռնությանը ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Վարչապետի աշխատակազմի, Արդարադատության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:
 
Միջոցառման բացմանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի անունից ողջույնի խոսք է հղել փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը: Կարևորելով ծրագրի իրականացումն այս փուլում՝ Քրմոյանն ընդգծել է,
որ երեխաների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է Կառավարության գերակայություններից և այդ ճանապարհին որպես հիմնական մարտահրավեր նախանշել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն իր բոլոր դրսևորումներով:
 
Փոխնախարար Գրիգորյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ընդգծել է, որ երեխաներին սեռական շահագործումից և բռնությունից պաշտպանելուն ուղղված այս ծրագրով առաջադրվող նպատակն առավել կարևոր ու կենտրանական տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրակարգում և այս ծրագրով նախանշվող գործողություններն ամբողջությամբ ներառվելու են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:
 
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է նաև, որ ծրագրի մեկնարկը համահունչ է Կառավարության կողմից հանրահռչակած՝ բռնությունից ազատ հասարակություն կառուցելու հիմնական նպատակին, որն իր գործնական արտացոլումն է գտել թե Կառավարության ծրագրում և թե Եվրոպայի խորհրդի հետ եռամյա համագործակցության գործողությունների ծրագրում:
 
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը նշել է իրավական փաստաթղթերի մշակմանը զուգահեռ նաև կրթության և իրազեկվածության կարևորությունն ուղղված բռնության կանխարգելմանը, ինչպես նաև ընդգծել միջգերատեսչական համագործակցության համատեքստում բազմաշահառու հարթակի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 253 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար