ԼՀ խմբակցությունում հյուրընկալել են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարին

17-09-2019 14:45:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Արմեն Եղիազարյանը և Լիբերալ քաղաքականության դպրոցի ղեկավար Մագդա Արսենյանը Ազգային ժողովում հյուրընկալել են Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ռայներ Ադամին, Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Պիտեր Անդրեաս Բոխմանին և Հայաստանում իրականացվող ծրագրերի համակարգող Եվա Թովմասյանին: 
 


Հերթական աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ներկա և
ապագա համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի տարաբնույթ հարցերի շուրջ:  
Երկկողմ համագործակցության շրջանակում կողմերը կարևորել են երիտասարդների քաղաքացիական կրթության և ակտիվ գործունեության խթանմանն ուղղված քայլերը: Այս տեսանկյունից քննարկվել է առաջիկայում կայանալիք միջոցառումների ծրագիրը, որը նպատակաուղղված է երիտասարդների քաղաքացիական և քաղաքական  ներուժի ամրապնդմանն  ու հզորացմանը:  
 
Հարգանքով`
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 303 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար