ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում. armtimes.com

16-09-2019 18:38:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ:
 


ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սի
մոնյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ այսօր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արթուր Վանեցյանը կարող էր ինչ-ինչ քրեական գործերով կաշկանդված լինել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասաց, որ Վանեցյանի խոսնակը չէ. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, ու իմ գնահատականը կարող է շատ քաղաքական լինել»:
 
Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում ելույթ ունենալով, ասաց, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Իմ քայլը» փակ նիստում քննարկելու է ՍԴ հարցը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 363 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար