Մեղրիի ոստիկանները պարզել են, թե ինչ հանգամանքներում է հրդեհվել Լեհվազ համայնքի անտառը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



14-09-2019 15:04:02   | Հայաստան  |  Իրավունք
Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։
 


Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել է
ին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար դրամի վնաս, իսկ համայնքին՝ առանձնապես խոշոր չափերի։ Դեպքի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, որոնց շրջանակներում նշանակվեցին դատահրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։  Մեղրիի ոստիկանները պարզեցին, որ հրդեհը բռնկվել է Լեհվազ գյուղի 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ  վարվելու հետևանքով։ Նրանց հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ երիտասարդն ու անչափահասը եկել են ոստիկանության Մեղրիի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 624 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար