ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսում էին

14-09-2019 14:57:05   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար խորհրդատվություն տրամադրեցին շուրջ 200 քաղաքացու:
 
Հայաստանի մարզային բուժհաստատությունները նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներով ապահովելու խնդիրը պահպանվում
է. որոշ մասնագետների դեպքում նրանց թիվը պահանջվածից 3 անգամ քիչ է: Հենց այդ պատճառով էլ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը որոշել է բաց դռների օր անցկացնել, ընդ որում՝ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև այլ, անգամ սահմանամերձ համայնքերի ամբուլատորիաներում:
Վարդենիսի հիվանդանոցում իրականացված խորհրդատվության արդյունքում, անհրաժեշտության դեպքում, հիվանդներն ուղեգիր են ստացել համալսարանական բժշկական կազմակերպություններ։
 
Նշենք, որ Վարդենիսում նման միջոցառում իրականացնելու առաջարկ ստացել ենք ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 550 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար