Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի նախագահին

14-09-2019 13:01:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կոնգոյի
Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին՝ Կոնգոյի Տանգանիկա նահանգի Մայիբարիդի քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի կապակցությամբ:
 
Նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբոյին և Կոնգոյի բարեկամ ժողովրդին՝ վթարի հետևանքով զոհվածների հարազատներին մաղթելով ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 544 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար