Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում

14-09-2019 11:07:29   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Նշենք, որ նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս
տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը, և հաշվի առնելով հաջող ելույթները՝ նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում հանդես գալու հրավեր է ստացել։ 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Արաբական Միացյալ Էմիրություններում կներկայանա 5 ելույթով։ Դուբայի օպերային թատրոնի դահլիճում էկրանին ցուցադրվելու են «Հարի Փոթեր» և «Գլադիատոր» ֆիլմերը, իսկ նվագախումբը կենդանի կատարմամբ զուգահեռ ներկայացնելու է այդ ֆիլմերի երաժշտական հատվածները։ Ելույթները ղեկավարելու է դիրիժոր Ջասթին Ֆրիրը։
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար