Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այց է կատարել ոստիկանության ՁՊՎ և ռազմական ոստիկանություն

13-09-2019 18:12:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ձերբակալվածների պահման վայր և ՊՆ ռազմական ոստիկանություն:
 


Այցի շրջանակում  Պաշտպանը շրջել է ՁՊՎ որոշ խցերով, ստուգել ձերբակալված անձանց պահման պայմանները և իրավունքների պաշտպանության ընթացակարգերը: Նա զրույցներ է ունեցել ձերբակալված անձանց և ոստիկանության ծառայողների հետ՝ հետաքրքրվելով նրանց իրավունքների լիարժեք իրացմանը խոչընդոտող խնդիրներից:
 
Ռազմական ոստիկանություն կատարած
այցի ընթացքում Պաշտպանը եղել է և՛ կարգապահական վաշտում, և՛ ընդունիչ-բաշխիչ բաժանմունքում: Նա ծանոթացել է զինծառայողների պահման ու սանիտարահիգիենիկ պայմաններին, հետաքրքրվել նրանց հանդեպ վերաբերմունքից: Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել մի խումբ ժամկետային զինծառայողների և ՌՈ աշխատակիցների հետ, պարզաբանել նրանց իրավունքները և գրանցել կոնկրետ հիմնախնդիրներ:
 
Այցի վերջում Ա.Բեգլարյանը ծանոթացել է զինծառայողների ուսման ու ժամանցի պայմաններին՝ զինվորներից մեկի ցանկությամբ շախմատ խաղալով նրա հետ:
 
Այցերի ընթացքում ձերբակալված անձինք և զինծառայողները հարցեր են բարձրացրել իրենց տարբեր իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպանն իր իրավասության շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ միջոցները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 420 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար