«Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակիցների»

13-09-2019 17:51:47   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն:
 

Ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ մշտական ուշադրությունն ու հոգածությունն ընդգծելու նպատակով և մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական
պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար Ռոմանոս Պետրոսյանը պատվոգրեր է հանձնել Կոտայքի մարզի փրկարար ծառայության 10 աշխատակիցների:
 
Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո Ռոմանոս Պետրոսյանը շրջել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալով  արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար