Վաղը Երևանում իր դռները կբացի Saryan Art World արվեստի աշխարհը

13-09-2019 16:42:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Վաղը ՝սեպտեմբերի 14-ին, ժամը15:00-ին Երևանում  «Մոսկվայի Տանը» իր դռները կբացի  Saryan Art World /«Սարյան արվեստի աշխարհ»-ը:  
Արվեստի կենտրոնի հիմնադիրը  մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է, ում նպատակն է՝ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում:
 
Saryan Art World –ը արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է լինելու ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է Արթուր Սարյանը, ով  տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:
 
Կենտրոնի բացմանն ընդառաջ գեղանկարիչը  Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում  անվճար մաստեր կլաս  է անցկացրել  Հյուսիսային պողոտայում:   Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ
էր տարել:
 
Մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին:
 
Գեղանկարչի  խորհուրդներին հետևելով՝ րոպեների ընթացքում  ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի  ապագա արվեստագետներ բացահայտեցին արվեստի իրենց աշխարհը: 
 
«Հետաքրքիր ձեռագրով մարդիկ մասնակցեցին մաստեր կլասին: Լավագույն նկարները նկարեցին երեխաները: Արվեստի աշխարհը կախարդանք է, և այտնեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից»,-ասաց գեղանկարիչ Արթուր Սարյանը: 
 
Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ բացել: 
Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը,  այլև նկարիչ,դիզայներ  Անուշիկ Հովհաննիսյանը,ով ևս դասավանդելու է Saryan Art World –ում:
Սարյանի կյանքում  ուրույն տեղ է զբաղեցնում բարեգործական միյոցառումնեի շրջանակներում կարիքավոր մարդկանց սատարելն ու ձեռք մեկնելը: 
 
2015 թ. Մոսկվայում մասնակցել է«Настенька»  ֆոնդի կազմակերպած աճուրդին ՝ ի օգնություն ուռոցքով  հիվանդ մանուկների, 2016 թ. ապրիլին մասնակցել   է «Во благо» բարեգործական ցուցահանդեսին, իսկ նույն թվականի հունիսին՝ «Искусство во благо» բարեգործական աճուրդին , 2018 թ .ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մոսկովյան գրասենյակի կազմակերպած  ≪ FASHION AIDS LINE ≫   նորաձևության ֆլեշմոբին»,-ասաց նա:
 
 Արթուր Սարյանի իլյուստրացիաններն իրենց տեղն են գտել նաև գեղարվեստական գրականության,
կինոյի և թատրոնի ասպարեզներում:
Նկարազարդել  է ռուս բանաստեղծ  Պավել Բիկովի «Каменный Век» և «ANNO DOMINI», գրքերի,  Անֆիսա  Չեխովայի ՝«Стихи ,мысли, чувства» բանաստեղծությունների գրքի, ինդոնեզիացի բանաստեղծ Փուիսի Քումփիանի  «HOI» գրքի  և Էդգար Կոստանդյանի գրքի  շապիկները:
2015թ որպես նկարիչ աշխատել  է  ռեժիսոր  Սերգեյ Արխիպովի  «Мамихлапинатапай» կարճամետրաժ ֆիլմում:
 
2017 թ հանդիսացել է  Մ. Ա. Բուլգակովի թատրոնի ռեժիսոր Վերոնիկա Ռոդիոնովայի ներկայացումների բեմանկարիչը, որոնցից են՝ «Антигона» ,  «Шинель» «Гроза» ներկայացումները: 
 
մ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 377 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար