Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց

13-09-2019 16:03:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hahr.am Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Նորքի զինված խմբի գործով կալանավորված Արթուր Վարդանյանին։   

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այս գործով Արթուր Վարդանյանի պաշտպանությունը մոտ 6 ամիս է  ստանձնել էր նաեւ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նա բազմիցս էր բարձրաձայնել մոտ 4 տարի կալանքի տակ գտնվող  Արթուր Վարդանյանի առողջական վատ վիճակի մասին։

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 386 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար