Հայտնի են երևանյան երկրորդ բիենալեի մրցանակակիր արվեստագետները

13-09-2019 12:24:24   | Հայաստան  |  Մշակույթ
Սեպտեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում Հայաստանի  Հանրապետության Նախագահի և տիկին Նունե Սարգսյանի Բարձր Հովանու ներքո և Հայաստանի  Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեցին միջազգային ժյուրիի 2-օրյա բուռն աշխատանքները։ Արդյունքում հայտնի դարձան երևանյան Երկրորդ բիենալեի մրցանակակիր արվեստագետները։ 
 

Երևանյան երկրորդ բիենալեի միջազգային ժյուրիի կազմը հետևյալն է․
ժյուրիի նախագահ՝ Մատեուշ Օտրեբա (Լեհաստան)
ժյուրիի փոխնախագահ՝ Մարգարիտ Լեհման (Շվեյցարիա)
ժյուրիի անդամներ՝ Հերբերթ Մայեր (Գերմանիա), Լիան Էնջի (ԱՄՆ) և Սոնա Հարությունյան (Հայաստան)։ 
Մրցանակակիր արվեստագետներն են․
 
Գլխավոր մրցանակակիր՝ Հուի Ժանգ (Չինաստան)՝ «Հայացք դեպի լույսը - 2» 2017, ստեղծագործության համար,
 
Առաջին մրցանակակիր՝ Ռաթանա Սուջարիթ (Թաիլանդ)՝ «Լուսադեմին․ ժամը 02։00» 2017, ստեղծագործության համար,
Երկրորդ մրցանակակիր՝ Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)՝ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» 2018, ստեղծագործության համար,
Երրորդ մրցանակակիր՝ Սուպատանավադե
Մուանթա (Թաիլանդ)՝ «Գենդերային դերերի խախտում» 2018, ստեղծագործության համար։ 
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։ 
 
 
 
Ժյուրիի կողմից պատվոգրի արժանացան՝
 
Թինգթինգ Չենը (Չինաստան)
Թրեյսի Թեմփլթոնը (ԱՄՆ)
Սադեհ Գոլրիզը (Իրան)
Ժիան Սիվեի Ժիանը (Չինաստան)
Թոմաս Քուսինգը (Էստոնիա)
Օլիվեր Պիլիչը (Լեհաստան)
Վաի Վոնգը (Հոնգ Կոնգ)
Աքավատ Դեետոն (Թաիլանդ)
Բրենդի Գրոգանը (ԱՄՆ)
Մերի Անդրեասյանը (Հայաստան)
 
Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի սահմանած մրցանակներից զատ միջազգային ժյուրին դոկ․ պրոֆ․ պարոն Մատեուշ Օտրեբայի նախագահությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը միաձայն շնորհեց հայ արվեստագետ Արման Վահանյանին՝ Հայաստանի Հանրապետությունում  գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։ 
 
Մրցանակը շնորհեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ 
Հատուկ մրցանակ էր առանձնացրել
նաև Ռուսական գիտամշակութային կենտրոնը։ Այն տրվեց  Սվետլանա Րյաբովային (Ռուսաստան)՝ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալ, Երևան 2019-ին մասնակցության համար։ 
 
Մրցանակը հանձնեց Ռուսական գիտամշակութային կենտրոնի գործադիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։  
Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը բաց է մինչև սույն թվականի նոյմեմբերի 7-ը։ 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 641 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար