«Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

13-09-2019 12:21:02   | Հայաստան  |  Իրավունք
 


 
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենը, 1988-2017թթ. զբաղեցնելով նշված
պաշտոնը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, բժշկական կենտրոնում աշխատակիցներ է հրամանագրել և նրանց փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում աշխատավարձ դուրս գրելով,  չկատարված ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով և ԲԿ-ից գումար դուրս գրելով, փաստացի կատարված վերանորոգման ծավալներն ուռճացնելով և այլ եղանակներով  հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
 
Նախաքննության ընթացքում «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից պետությանը պատճառված վնասը՝ 11.560.000 ՀՀ դրամ գումարը, վերականգնվել է, որը փոխանցվել է ՀՀ ՔԿ դեպոզիտային հաշվին:
 
Վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար