Հայոց Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցել «Ռենովաբիս»-ի 23-րդ միջազգային կոնգրեսին

12-09-2019 19:17:40   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 11-12-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 23-րդ միջազգային կոնգրեսը՝ «Եկեղեցին քաղաքում. Հովվական խնամքի մարտահրավերները Արևելքում և Արևմուտքում» խորագրի ներքո: 
 
Համագումարին մասնակցում էին ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն
Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ համագումարին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը: 
Համագումարի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել Եվրոմիության գործերի գործադիր տնօրեն Դոկտոր Անգելիկա Փոտ-Մոգելը, Եվրոմիության երկրների տարբեր պաշտոնյաներ աշխարհի տարբեր երկրներից, Կաթոլիկ եկեղեցու սպասավորներ: Քննարկվել են բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: 
 
Համագումարի ընթացքում Հայր Սուրբը առանձին հանդիպումներ է ունեցել «Ռենովաբիսի» ղեկավարների հետ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և բարեգործական կազմակերպության միջև ձևավորված համագործակցության առավել ընդլայնման և արդյունավորման նպատակով: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 510 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար