Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսին



12-09-2019 19:00:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Վարչապետը շրջեց գրեթե բոլոր տաղավարներով և ծանոթացավ ներկայացված արտադրանքին:
 
ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի մասնակից, քան 2018 թվականին:
 
«Անցյալ տարի՝ հեղափոխությունից անմիջապես հետո, միջոցառմանը
մասնակցում էր 110 մասնակից: Այսօր մասնակցում է 150 մասնակից 7 երկրից՝ Ռուսաստանի, Բելառուս, Հնդկաստան, Չինաստան, Իտալիա և այլն: Այս ամենը փաստում է այն մասին, որ սկսվել է նաև տնտեսական հեղափոխության գործընթացը»,- ասաց Ղազարյանը:
 
Նա նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են և՛ տեղական արտադրողներ, և՛  ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից:
 
Տաղավարներից մեկում, որտեղ պայուսակներ էին ցուցադրված, Փաշինյանի միջոցով նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նվիրեցին դրանցից մեկը:
 
«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ ՀՀ վարչապետին նվիրեց մանկական «Գիտություն» հանրագիտարանը, որը 4 օր առաջ էր տպագրվել:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 499 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար