Օրգանիզմում այս վիտամինի պակասը հանգեցնում է մեջքի ու հոդերի սարսափելի ցավերի.tert.am

22-08-2019 13:42:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Շատերը կարծում են, որ հոդացավերը ծերացման բնական հետևանքներն են, սակայն լինում են բազմաթիվ դեպքեր, երբ դրանք պայմանավորված են լինում վիտամինի պակասով: Հենց սա է պատճառը, որ մարդը պետք է ֆիզիկապես ակտիվ կյանքով ապրի:
 


Մեծ մասամբ՝ ծերության հետևանքով հոդերը սկսում են ցավել, սակայն այդ ցավը կարող է լինել նաև ավելորդ քաշի, սխալ սննդի կամ թթվայնության բարձր մակարդակի արդյունքում: Վերջերս անցկացված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հոդացավերը կարող են պայմանավորված լինել վիտամին D-ի պակասով: Բացի այդ, այս խնդիրը, ժամանակին չլուծելու դեպքում, կարող է հանգեցնել ցավի ուժեղացման, ոսկորների
խնդիրների ու արթրիտի, ուստի շատ կարևոր է տարբերել օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշանները:
 
Օրգանիզմում վիտամին D-ի պակասի ախտանշաններն են.
 
· հավասարակշռության կորուստը,
 
· քնի խանգարումները,
 
· ոտքերի հատվածում այրոցն ու քորը,
 
· ոտքերի ցավը
 
Ինչպես հաղորդում է healthyfoodhouse.com կայքը, այս վիտամինի պակասը օրգանիզմում կարելի է պարզել շատ պարզ թեստի օգնությամբ: Անհրաժեշտ է սեղմել կրծքավանդակին և հետևել օրգանիզմի ռեակցիային (որքա՞ն շուտ կնկատվեն ցավոտ զգացողություններ) . եթե սեղմելիս կրծքավանդակն անմիջապես սկսում է ցավել, նշանակում է անհրաժեշտ է ավելի շատ վիտամին D ընդունել:
 
Առաջին հերթին՝ վիտամին D-ի մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է օրվա ընթացքում առնվազն 10-15 րոպե արևի տակ անցկացնել:
 
 
 
Բացի այդ, վիտամին D կարելի է ստանալ նաև սննդի միջոցով: Վիտամին D-ով հարուստ են ձվի դեղնուցը, թյունոսը, սնկերը, սկումբրիան և այլն:
 
 
 
Սննդակարգի մեջ փոփոխություններ չանելու համար կարելի է նաև դիմել հատուկ հավելումների օգնությանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 767 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար