Սա աննախադեպ որոշում է. ՀՀ կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի. Դանիել Իոաննիսյան

22-08-2019 13:05:33   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Իրազեկ քաղաքացիների միավորու
մ» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Տարիներ շարունակ Եվրոպական միությունը, որպես ժողովրդավարական արժեքներ կրող ու տարածող սուբեկտ, աջակցում էր Հայաստանում ընտրությունների որակի զարգացմանն ու դիտորդական առաքելության իրականացմանը:
 
Բայց այժմ ժողովրդավարության տարածման հերթը Հայաստանինն է և ՀՀ Կառավարությունը հենց նոր որոշեց գումար հատկացնել Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
 
Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի:
 
Մենք ակտիվորեն սկսում ենք աշխատել Արցախում և իրականացնելու ենք ոչ միայն դիտորդական առաքելություն, մեդիա-մոնիտորինգ ու ընտրողների կրթություն, այլև աջակցելու ենք Արցախի պետական մարմիններին՝ բարձր որակի ընտրություններ իրականացնելու համար»:
 
 
 
 
 
 

 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3945 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար