Գասպարին պառկել է կառավարության շենքի դիմաց.armdaily.am

22-08-2019 12:22:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armdaily.am Կառավարության շենքի դիմաց այս պահին ակցիա է։ Ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է շենքի դիմաց և ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ դեմ է օրեր առաջ ոստիկանների պահվածքին, ովքեր բռնություն էին կիրառում բնապահպանների դեմ.«Ոստիկանությունն իրավունք ունի ուժ կիրառել օրենքի սահմաններում։ Ես ներողություն եմ խնդրել բոլոր բնապահպաններից և իշխանությունների անունից ես ներողություն եմ խնդրում թույլ տրված ոչ ժողովրդավար մոտեցման համար և հուսով եմ, որ ես իշխանության միակ ներկայացուցիչը չեմ, որ զղջում եմ դրա համար»։ 
 


Հարցին՝ ոստիկանների գործելաոճն արդյոք նման չէ՞ նախկին իշխանությունների ժամանակվա գործելաոճին,
Գասպարին պատասխանեց.«Իրավապահ համակարգն ամենաքիչն է փոխվել։ Մարդու իրավունքների բնագավառում մենք ամենաքիչ առաջադիմությունն ունենք։ Տվյալ դեպքում ոստիկանության գործողություններն անհամաչափ էին»։ 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 372 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար