Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում փոփոխություններ են եղել. «Հժ»

21-08-2019 19:20:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել:
 


«Հայկական ժամանակ»-ի այս տեղեկությունը հաստատեց Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ քրեական գործի բազմահատոր նյութերը այս պահին տրամարդվում են պաշտպանական կողմին, որոնց ծանոթանալու համար կողմը միջնորդել է
20 օր ժամանակ տրամադրել: Պետրոսյանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո հավանաբար հանդես կգան ասուլիսով:
 
Մեր հարցին՝ Սանասարյանի մեղադրանքում փոփոխություններ եղե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ մեղադրանքը նույն հոդվածն է, սակայն մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել:
 
Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 741 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար