Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում

17-08-2019 14:28:31   | Հայաստան  |  Իրավունք
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն օգոստոսի 15-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:
 


 ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն
էր:
 
Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և բերվել  13 անձինք:
 
Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ:
 
Որոշ խախտումների համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 613 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար